Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը բավականին ագրեսիվ պահվածք դրսևորեց լրագրողների նկատմամբ: Նրա արարքից հետո ներողությամբ և արդարացումներով հանդես եկան նրա գործընկերները:
Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը լրագրողներին խնդրեց տեղի ունեցածն իզուր չբարդացնել՝ընդգծելով, որ, միգուցե, Շ. Պետրոսյանը տրամադրություն չի ունեցել:
Մեկ այլ պատգամավոր՝ Մարգարիտ Եսայանն էլ ներողություն խնդրեց երգչուհու փոխարեն` նշելով, որ վերջինս որևէ անձի վիրավորելու միտում չի ունեցել:
Երգչուհու փոխարեն ներողություն խնդրեցին նաև պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Գագիկ Մելիքյանը: