Մայիսի 19-ի ժամը 18.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:
***
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին, ժամը 10.30-ին կապ է հաստատվել ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ ամբողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները:
Անհետ կորած քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարս ավտոճանապարհը փակ է:
Մայիսի 18-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ 11 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել )
1.Գեղամ Ասենյան (ծնվ. 1992 թ.)
2.Հովհաննես Իրիսյան (ծնվ. 1977 թ.)
3.Տիգրան Գասպարյան (ծնվ. 1985 թ.)
4.Հարութ Հարությունյան (ծնվ. 1987 թ. )
5. Էրիկ Մաթևոսյան ծնվ. 12.11.2012թ.
6. Գոռ Նազարյան ծնվ. 02.08.1982թ.
7. Կարեն Ղազարյան ծնվ. 24.06.1967թ.
8. Քրիստինե Խաչատրյան ծնվ. 07.07.1982թ.
9. Լիդա Աթոյան ծնվ. 28.09.1986թ.
10. Հովհաննես Խաչատրյան ծնվ. 06.06.2001թ.
11. Նարեկ Խաչատրյան ծնվ. 30.12.2004թ.
Մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:
Նախնական տվյալներով հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:
Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:
Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է:
Լարս ավտոճանապարհը փակ է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ