«Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը հայտարարել է, որ Կլաուդիո Ռանիերին հեռանում է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից. հայտնում է The Guardian-ը:
«Կարող եմ հաստատել, որ Ռանիերին հեռանում է «Մոնակոյից»: Շնորհակալություն նրան լավ աշխատանքի համար: Կարծում ենք, որ այս նախագծի համար պետք է նոր շարժիչ ուժ: Փնտրում ենք հարձակվողական և դիտարժան ֆուտբոլ դավանող մարզիչի»,- նշել է Վասիլևը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ավարտված առաջնությունում «Մոնակոն» գրավել էր 2-րդ տեղը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: