Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյի հարավարեւմտյան մասում գտնվող Մենէնջլ կամրջին տեղի է ունեցել սարսափելի ավտոպատահար,- տեղեկացնում է News.au Սա երկրի պատմության մեջ ամենադաժան պատահարներից մեկն է:Մեքենայում գտնվել են Դոնալդ եւ Պատրիսա Լոգանները, ինչպես նաեւ նրանց որդին:Ոստիկանությունը հաստատել է, որ երեքն էլ տեղում մահացել են: Դեպքը տեղի է ունեցել այն պահին, որբ Լոգանների մեքենային ընդառաջ մի հսկա բեռնատար է մոտեցել: Ամենայն հավանականությամբ` բեռնատարի վարորդը, որին թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, մեքենան վարելու ժամանակ քնել է:Ոստիկանությունը փակել է կամուրջը, ինչի արդյունքում մի քանի կիլոմետրանոց խցանում է գոյացել:
Հսկա բեռնատարը ճզմել է մարդատար մեքենան (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ