Ոստիկանությունը փորձում է բռնի մաքրել Հայաստան հանրախանութը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության աշխատակիցներն այս պահին գտնվում են Հայրապետյան եղբայրներին պատկանող “Հայաստան”  հանրախանութում եւ փորձում են տարածքում գտնվողներին դուրս հրավիրել, որպեսզի տարածքը հանձնեն “Ամերիաբանկ” ՓԲԸ-ին:Փաստաբան Արա Զոհրաբյանը, ով այս պահին դեպքի վայրում է, ասում է, որ 6-րդ վարչության աշխատակիցները իրավունք չունեն նշյալ գործողություններն իրականացնել: Ըստ նրաև ոստիկանությունն այս պահին գործում է Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, քանի որ նա այդպիսի լիազորություն չունի: Իսկ կառավարության որոշմամբ նախատեսվածև ներխուժումը կանխելու իր լիազորությունը այս դեպքի համար կիրառելի չէ, քանի որ ոստիկանությունը չի ներկայացրել պատշաճ լիազորագիր, և ,բացի այդ, տվյալ տարածքի հետ կապված դատական վեճ կա, ինչպես նաև տարածքը անշարժ գույքի վարձակալության իրավունքով տրված է օգտագործման:




Լրահոս