Դրոգբան կարող է պայմանագիր կնքել «Չելսիի» կամ «Լիվերպուլի» հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարձակվող Դիդյե Դրոգբան վերջերս հայտարարել էր թուրքական «Գալաթասարայից» հեռանալու մասին և, ըստ տարածված տեղեկությունների` նա կարող է վերադառնալ Անգլիա: Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ը, 36-ամյա ֆուտբոլիստը կարող է համալրել Լոնդոնի «Չելսիի» կամ «Լիվերպուլի» կազմը:

Պետք է նշել, որ «Գալաթասարայը» Դրոգբային համոզում էր մնալ ակումբում և անգամ մեկամյա նոր պայմանագիր էր առաջարկել ֆուտբոլիստին:  Դրոգբան «Չելսի»-ի կազմում հանդես էր եկել 2004-2012 թվականների ընթացքում, որի հետո տեղափոխվել էր Չինաստան, այնուհետև՝ «Գալաթասարայ»: Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 32 խաղի՝ դառնալով 12 գոլի հեղինակ:




Լրահոս