Անասնաբուժության տեսչության պետը կենդանիների պատվաստումը աննպատակահարմար է համարում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում հայտնաբերվել է բրուցելոզ տեսակի հիվանդություն, որի պատճառով հարկադիր սպանդի է ենթարկվել 48 խոշոր եղջերավոր կենդանի, տուժել է ավելի քան քսան ընտանիք: Ստացվում է՝ ՀՀ գյուղնախարարությունը գյուղացիներին օգնելու, անասուններին ժամանակին պատվաստելու փոխարեն, ձեռքերը ծալած նստած սպասում են, թե երբ են անասունները հիվանդանալու, որ իրենք անցնեն գործի, այն է` ախտորոշեն ու ենթարկեն հարկադիր սպանդի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ գյուղնախարության ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հայտնեց, որ իրենք պատվաստումը աննպատակահարմար են համարում: Սա ոչ այլ ինչ է, քան պետության կողմից դրսեւորվող առնվազն հանցավոր անփութություն, անտարբերություն ու բարձիթողի վիճակ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է ՀՀ կառավարությունը պատվաստանյութերի ձեռքբերման համար բյուջեից հատկացումներ անում: Օրինակ՝ անցյալ տարի՝ 510 մլն դրամի, իսկ այս տարի՝ 594 մլն դրամի չափով»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս