ՄԻՀՐԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԿԱՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ղեկավար Միհրան Պողոսյանին (Քեթրինի Միհրան) օրերս կտեղափոխեն ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնին: Երեկ` ամբողջ օրվա ընթացքում, ակտիվորեն լուրեր էին տարածվում, որ Պողոսյանին արդեն իսկ տեղափոխել են նախագահական: «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք Պողոսյանին պաշտոնանկ են արել, ԴԱՀԿ մամուլի ծառայության քարտուղար Ռիմա Եգանյանը պատասխանեց. «Վերջին ժամանակներս անընդհատ շահարկվում է պարոն Պողոսյանի պաշտոնանկության հարցը, այդ առիթով ԴԱՀԿ ծառայության ղեկավարն արդեն իսկ խոսել է, եւ ավելացնելու ոչինչ չկա»: Սակայն մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԴԱՀԿ ծառայության ղեկավարը, այնուամենայնիվ, օրերս պաշտոնանկ կարվի:




Լրահոս