ՉԵՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այրումի քաղաքապետ Գիգոլ Եգանյանն ասաց, որ այրումցի երիտասարդներից շատերը, չնայած վաղուց հատել են ամուսնանալու համար լավագույն տարիքը, սակայն չեն ամուսնանում: Պատճառը սեփական տանիք չունենալն է: 2700 բնակիչ ունեցող փոքր քաղաքում տնամերձ ազատ հող չկա, քանի որ Այրումը ժամանակին հիմնվել է հարեւան` Լճկաձոր գյուղի տարածքների վրա: Այրումում բազմաբնակարան շենքեր այլեւս չեն կառուցվում: Խորհրդային տարիներից կիսակառույց բազմաբնակարան երկու շենք կա, որոնցից մեկը սեփականաշնորհել է Այրումի մի բնակիչ: Համայնքի սեփականություն հանդիսացող մյուս շենքը 60 տոկոսով կառուցված է, սակայն այն ավարտուն տեսքի բերելու համար միջոցներ չկան: Ներկայումս Այրումում կա ամուսնական միջին տարիքն անցած 30 երիտասարդ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս