ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարի Սիրուշոն ներկայացրեց I Like It տեսահոլովակը, որը միանգամից խոսակցությունների ալիք բարձրացրեց Facebook-ի օգտատերերի մոտ: Նրանք երգչուհու նոր տեսահոլովակը նմանեցրին թուրք երգչուհիներից մեկի Yolla տեսահոլովակին: Ի դեպ, հստակ ոչինչ ասել չէինք կարողանում, քանի որ թրքուհու տեսահոլովակը հայտնվել է 2010 թվականի դեկտեմբերին, իսկ Սիրուշոյինը` 2011-ի նոյեմբերին: Հիմա ո՞վ է ո՞ւմ նմանակել: Թուրք երգչուհու հետ խոսել չստացվեց, բայց այ Սիրուշոն այս խոսակցությունների վերաբերյալ ասել էր. «Միանգամից ասեմ` անհեթեթություն է: Նման խոսակցություններ տարբեր ժամանակահատվածներում անընդհատ լսում եմ տարբեր բաների վերաբերյալ, բայց չեմ անդրադառնում, որովհետեւ չեմ կարեւորում: Գոյություն ունի տենդենց հասկացությունը, երբ աշխարհը շարժվում է ինչ-որ ուղղությամբ, եւ կան բաներ, որոնք այս պահին ավելի ակտուալ են, դա կլինի հագուստ, թե այլ բան: Բնականաբար, եթե ժամանակակից մարդ ես, եթե գաղափար ունես մոդայից, հետեւում ես այդ տենդենցներին: Եւ կարող են լինել ինչ-որ բաներ, որոնք հիշեցնեն այլ տեսահոլովակներ: Օրինակ` Բեյոնսեն մի բան անում է, հետո նույնը տեսնում ենք Ռիհաննայի դեպքում, բայց դա չի նշանակում, որ Ռիհաննան կրկնօրինակել է: Ուղղակի տենդենցն է այդպիսին: Եթե ես տաբատ եմ հագել տեսահոլովակում, մեկ ուրիշն էլ է հագել, նշանակում է կրկնօրինակե՞լ է: Գիտեք, ծիծաղելի է»:




Լրահոս