Ուկրաինան ֆուտբոլային պատժամիջոցներ է պահանջում Ռուսաստանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ղրիմի բռնազավթման հետ կապված Ռուսաստանը պետք է ֆինանսական պատժամիջոցների ենթարկվի ԵՄ-ի կողմից և պետք է զրկվի 2018թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:

Ակտիվների սառեցումը և մուտքի վիզաների արգելքը բավարար չեն, հայտարարել է Կոնստանտին Ելիսեևը Ռոյթերսին տրված հարցազրույցում:

«Ռուսաստանը հատել է «կարմիր գիծը», և ԵՄ-ն պետք է կիրառի առավել կոշտ տնտեսական պատժամիջոցներ»,- ասել է Ելիսեևը:

Նրա խոսքով պատժամիջոցները հիմնականում պետք է ֆինասական բնույթի լինեն: Ոկրաինայի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը պետք է հեռացվի SWIFT էլեկտրոնային վճարումների գլոբալ համակարգից:




Լրահոս