Ռեստորանում կողպել են երկրի վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը եւ ընդդիմության առաջնորդ Թոնի Էբոտը ստիպված են եղել ոստիկանություն կանչել ռեստորանից դուրս գալու համար, որտեղ նրանց կողպել էին աբորիգենների իրավունքների պաշտպանները,- հաղորդում է Интерфакс -ը: Դեպքը տեղի է ունեցել Ավստրալիայի օրը՝ հունվարի 26-ին: 1788 թ. այս օրը մայրցամաքը գրավվեց եվրոպացիների կողմից:Ականատեսների խոսքերով՝ իրավապաշտպանները շրջափակել են ռեստորանը կողպել դուռը եւ, թակելով շենքի պատերը, բացականչել՝ “ամոթ, ռասիստներ”: Վրա հասած ոստիկանությունը՝ շուրջ 50 ծառայող, զայրացած ամբոխի միջից դուրս է հանել ապշահար Գիլարդին և Էբոտին: Վարչապետը ռեստորանից դուրս գալուց սայթաքել է և կորցրել կոշիկի զույգը: 




Լրահոս