ՀՀ սոցապ նախարար Արթուր Գրիգորյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված միջադեպին, երբ ինքը քաղաքացուն բոմժ էր անվանել, ասաց, որ դա ոչ պրոֆեսիոնալ լրագրողական աշխատանքի արդյունք էր:”Երբ քաղաքացին դիմում ա ինձ հետեւյալ բառերով` պարոն նախարար ես բոմժ եմ, խնդրում եմ ինձ տեղավորել ոչ թե բոմժանոցում, այլ՝ ծերանոցում: Եթե քաղաքացին իրեն բոմժի անվանելով է ինձ դիմում, ես ինչ է` նրան որպես գիտնականի ներկայացնեմ”,- ասում է նախարարը:Ըստ նրա՝ տվյալ քաղաքացին այդ հարցով շուրջ մեկ տարի է` նախարարությունից չի գնում: Եվ քանի, որ ծերանոցում տեղավորում են կենսաթոշակային տարիքը լրացած քաղաքացիներին, իսկ նա կենսաթոշակային տարիքի չի, ուստի այդ հարցը չի լուծվում: “Ուզում է տեղավորեն ծերանացում, որովհետև անօթեւանների ժամանակավոր կացարանում 60 օրը լրանալուց հետո, նորից դուրս են անում”,- այսպես պարզաբանեց Ա.Գրիգորյանը:
Սոցապ նախարար. Եթե քաղաքացին իրեն բոմժ անվանելով է ինձ դիմում, ես ինչ է` նրան որպես գիտնական ներկայացնեմ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ