Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը armlur.am -ին տեղեկացնում է, որ ազգային թիմը մեկնել է Ղազախստանի Ուրալսկ քաղաք, որտեղ հունվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում կմասնակցի 2012 թվականի առաջին պաշտոնական մրցաշարին, որը համարվում է Աշխարհի Գավաթի խաղարկության փուլերից մեկը:Մրցաշարին կմասնակցեն Եվրոպայի 2010 թվականի չեմպիոն Աշոտ Դանիելյանը (82 կգ), Մարտին Միրզոյանը (62 կգ) և Դավիդ Գրիգորյանը (90 կգ): Հայկական թիմի հետ Ղազախստան են մեկնել նաև մարզիչ Էռնեստ Միրզոյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը:
Հայ սամբիստները մեկնեցին Ղազախստան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ