ՄՐՑԱՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական հալածանքների արդյունքում ներկայումս Բելգիայում գտնվող Գրիշա Վիրաբյանը հանդես է եկել ինքնատիպ առաջարկով: Հաշվի առնելով ապագա ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ լինելու կարեւորությունը` նա առաջարկում է ողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ, ինչպես նաեւ ընտրության օրը կեղծիքներ նկարահանած քաղաքացիների համար սահմանել մրցանակային ֆոնդ. առաջին տեղի համար 1500, իսկ երկրորդ ու երրորդ տեղերի համար` 1000-ական ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
«Այն քաղաքացիները, որոնց նկարահանած փաստերը հնարավոր կլինի վիճարկել դատարաններում կամ որոնց հիման վրա հնարավոր կլինի քրեական գործ հարուցել, ժյուրիի որոշմամբ կստանան համապատասխան գումարը: Շատ կարեւոր է, որպեսզի նկարահանված նյութերում ու նկարներում հստակ երեւան ինչպես դեպքի վայրը եւ օրը, այնպես էլ կեղծիքներ կատարողները: Բացի այդ, նկարահանողը պետք է պատրաստ լինի ներկայանալ դատարան եւ ապացուցել փաստերի իսկությունը»,-ասում է Վիրաբյանը: Ժյուրիի կազմում նա առաջարկում է ճանաչված դերասան Երվանդ Մանարյանի, փաստաբան Սեդա Սաֆարյանի, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի, ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանի եւ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի թեկնածությունները:




Լրահոս