ՍՏՈՒԳԱՅՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ստուգայց է կատարել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երեւանի N2 հաշվառման քննական բաժանմունք: Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին, մասնավորապես վարորդական իրավունքների ստացման ընթացակարգերին: Տիգրան Սարգսյանն այցելել է նաեւ Նուբարաշենում գտնվող ՀՀ ՃՈ Երեւանի հաշվառման քննական նորակառույց բաժին: Այստեղ եւս կիրականացվի վարորդական իրավունքների տրամադրում: Բաժինը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով, որտեղ ներդրվելու է ծրագրային տվյալների միասնական բազա: Այս ամենի արդյունքում քաղաքացիները կսպասարկվեն էլեկտրոնային եղանակով` առավելագույնը 15-20 րոպեի ընթացքում:




Լրահոս