Արդեն մի քանի օր է` ԱԺ պատգամավորներն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ մեծ դժվարություններով են Դեմիրճյան փողոցից իրենց մեքենայով մտնում խորհրդարան: Բանն այն է, որ ԱԺ՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ փլվել է ճանապարհը, արդյունքում` թիթեղյա պատնեշով փակվել է փողոցի մեծ մասը, իսկ պատգամավորներն ու ԱԺ աշխատակիցները զրկվել են նույնիսկ տնտեսական մուտքով ելումուտ անելու հնարավորությունից: Նշենք, որ բացի պատգամավորներից, այդ փողոցն օգտագործում է նաեւ Սերժ Սարգսյանը. նա օրական երկու անգամ անցուդարձ է անում այստեղով. տնից նախագահական եւ հակառակ ճանապարհը նրա ավտոշարասյունն անցնում է հենց այս փողոցով: Տեղեկացնենք, որ փողոցի այդ հատվածը փլվել է այն բանից հետո, երբ «Էլիտ գրուպ» ընկերությունն այնտեղ էլիտար շենքի կառուցման համար փոս է փորել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Մխեյանից ճշտել` պատրաստվում է արդյոք ԱԺ-ն որեւէ կերպ արձագանքել սրան, ստիպել, որ «Էլիտ գրուպ»-ը վերանորոգի ճանապարհը, թե ոչ: Սակայն Մխեյանը, որ միշտ խուսափում է լրագրողներից, մի քանի անգամ «ալո» ասելուց հետո անջատեց հեռախոսը, իսկ հետո այլեւս չպատասխանեց մեր զանգերին:
ՓԼՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ