Տաք օդով ատրճանակ՝ ջերմոցային տնտեսություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էր armlur.am-ը, ջերմոցատներ ունեցողների ամենամեծ խնդիրը գազի սակագնի բարձր լինելն  է, որի պատճառով շատ ջերմատներ հայտնվել են ծանր վիճակում:

Ի պատասխան այս մտահոգությունների՝ գյուղատնտեսության փոխնախարարն ասել էր, որ գազի սակագինը նույնն է բոլորի համար: Փոխնախարարը կարևորել էր նոր տեխնոլոգիաների կիրառումը ջերմոցային տնտեսություններում:

Այսօր armlur.am-ը ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի ղեկավար Պողոս Գևորգյանից տեղեկացավ, որ ջերմոցային տնտեսություններ ունեցողները գտել են ելքը՝ ինչպես կարելի է գազի բարձր սակագնի խնդիրը լուծել:

«Ֆերմերներից մեկը Ռուսաստանից լիզինգով ներկրել է, այսպես ասած, տաք օդով ատրճանակ (теплавая пушка), որը նանոտեխնոլոգիա է, աշխատում է գազով, բայց երկու անգամ ավելի պակաս գազ է ծախսում, քան սովորական գազի վառարանները»,- տեղեկացրեց Պողոս Գևորգյանը:

Նրա խոսքով` առաջիկայում չի բացառվում, որ այլ ջերմոցային տնտեսություն ունեցողները ևս այդ սարքը գնեն, որը թույլ կտա շարունակել իրենց գործունեությունը:




Լրահոս