«Մենք առանց քոռ կոպեկի ջիգյարով ձայներ ենք տանելու»:
Որքան ընտրությունները մոտենում են, այնքան գյումրեցի ՕԵԿ-ականն ավելի հաճախ է կրկնում այս արտահայտությունը: Ինքնաներշնչումը հավանաբար կարեւոր գործոն է հատկապես քարոզարշավի շրջանում: Մի բան պարզ է. ՕԵԿ-ն անհանգիստ է, լարված ու հավանաբար կասկածներ ունի, որ նույնիսկ քոռ կոպեկի գործադրմամբ արդյունքի չի հասնի: Իրականությունն իր ողջ մերկությամբ օր օրի ավելի վառ է ներկայանում այս կուսակցությանը: Բացի այդ, եթե ՕԵԿ-ին փող պետք չէ, ապա ինչո՞վ բացատրել այս կուսակցության ղեկավարին պատկանող բազմաթիվ բիզնեսների առկայությունը: Թե՞ դրանք «պրիստիժի» համար են աճում` ինքնաբուխ: