«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Երեւանի ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ամիսներ առաջ խոստացել էր շուկայի էլեկտրաէներգիայի ենթակայան կառուցել, յուրաքանչյուր հարկում զուգարաններ սարքել, սակայն չիրականացրեց իր խոստումը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ շուկայի աշխատակիցներից: Ըստ նրանց՝ որեւէ աշխատանք չի իրականացվում այդ ուղղությամբ: Հիշեցնենք, որ Վ. Աբրահամյանն ամիսներ առաջ բարձրացրել էր ոսկու եւ թանկարժեք քարերի արտադրամասերի վարձավճարներն՝ այն պատճառաբանությամբ, որ այդ գումարով շուկայի համար զուգարաններ եւ լույսի ենթակայան է կառուցելու:
Տեղեկացնենք նաեւ, որ շուկայի ոսկերիչները դեռ շարունակում են իրենց ոսկերչական գործիքները վաճառելը եւ արտադրամասերի հանձնումը: Պատճառը՝ առեւտրի նվազումն է եւ բարձր վարձավճարները»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: