Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ շփվելու ցանկություն այսօր ակնհայտորեն չուներ: Մարզահամերգայինի մուտքին մոտենալով և համագումարին ներկայացած իր մտերիմ ՀՀԿ-ականներին համբուրելով, նա քայլեց մինչև մուտքը, այդ ընթացքում ավելի քան մեկ տասնյակ լրագրողներին մեջքով շրջված մնալով ու բոլոր հարցերին լավագույն դեպքում մեկ – երկու բառով հեգնական պատասխաններ տալով:
Մանրամասն՝ տեսանյութում: