Մի խում ուսանողներ կոչ են արել Իրանի դատարանին պատժել դերասանուհի Լեյլա Խաթամիին, որը համբուրել էր Կաննի կինոփառատոնի նախագահ Ժիլ Յակովի այտը:
«Մենք խնդրում ենք պատժել Լեյլա Խաթամիին անպարկեշտ պահվածքի համար, քանի որ գտնում ենք, որ «օտար» տղամարդուն համբուրելով՝ դերասանուհին վիրավորել է հավատացյալների զգացմունքները», – ասվում է կոչում:
Եթե դատարանը որոշի, որ դերասանուհին մեղավոր է, նրան կարող են դատապարտել 50 հարվածի. տեղեկացնում է The Telegraph-ը:
Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ փառատոնում դերասանուհու պահվածքն անթույլատրելի է և իրանական կանանց վատ լույսի տակ է ներկայացնում:
Ավելին, ԻԻՀ-ի մշակույթի փոխնախարար Հուսեյն Նուշաբադին հայտարարել էր, որ ինքնին Խաթամիի ներկայությունը փառատոնին չի համապատասխանում կրոնական համոզմունքներին: