Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի (կաշառք ստանալը) հատկանիշներով։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, քաղաքացուց 150 հազար դրամ կաշառք պահանջելու և ստանալու պահին մերկացրել են Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի դեկան Արտաշես Մկոյանին։ Գյումրիում ֆոտոլրագրողին պատմել են, որ այդ գումարը Մկոյանը պահանջել էր նշված բուհի հեռակա ֆակուլտետի ուսանող, Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Կարապետ Խաչատրյանից։ Վերջինս այդ գումարի դիմաց չներկայանալով դասերի՝ հանձնել է 1 քննություն և 2 ստուգարք։ Փաստորեն չմասնակցելով դասերին՝ գնահատականներ է ստացել։
Դեկանին վճարելով խոշոր գումար՝ չի մասնակցել քննությանն ու ստուգարքին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ