Հայ հասարակությունն արդեն մի քանի օր է` ցնծում է, որ Ֆրանսիայի Սենատը որոշում ընդունեց, համաձայն որի` Հայոց Ցեղասպանությունը հրապարակավ ժխտողները կդատապարտվեն 1 տարվա ազատազրկման եւ կտուգանվեն 45.000 եվրոյով: Սակայն զավեշտալի է, որ դեռեւս Հայաստանի Ազգային Ժողովում են գտնվում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված «Երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրությունները: Ստացվում է, որ Ֆրանսիան դատապարտում է Ցեղասպանությունը ժխտողներին, իսկ Հայաստանում դեռ թուրքերի հետ փոխհարաբերություններ կառուցելու կամ, ինչպես ասում են, «քիրվայության» հույսեր կան: Հետաքրքիր է` ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանը` ծանոթանալով բարձրացված հակահայկական աննախադեպ հիստերիայի դրսեւորումներին` նույն Թուրքիայի ղեկավարության կողմից: Նույնիսկ բանն այնտեղ է հասել, որ Ադրբեջանի նախագահի կինը որոշել է «Պատվո լեգեոնի» շքանշանից հրաժարվել: Արժե՞ այսքանից հետո մտածել, որ թուրքերն այնքան էլ վատը չեն եւ կարելի է նրանց հետ «լեզու գտնել»: Կարծում ենք, որ վերջնականապես չխայտառակվելու համար պետք է անհապաղ հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները:
ՖՐԱՆՍԻԱՆ ԿՏՈՒԳԱՆԻ՞ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ.
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ