Հունվարի 20-ին` Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց, թե Հայաստանում քանի ցմահ դատապարտյալ կա: Այդ օրը բոլոր լրատվամիջոցները «միաբերան» նշեցին, որ 99-ը հոգի տարբեր քրեակատարողական հիմնարկներում ցմահ են դատապարտված: Սակայն «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` ոչ թե 99, այլ 104 հոգի են: Երեկ, երբ փորձում էինք արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանից մեր տեղեկությունը հաստատել եւ պարզել, թե ինչու է նախարարը թիվը սխալ ներկայացրել, վերջինս նշեց, որ ինքը ներկա է եղել այդ ճեպազրույցին, որի ժամանակ նախարարը 104 է ասել, եւ դա է իրական թիվը, բայց թե ինչու են լրատվամիջոցները սխալ ներկայացրել, դա անհասկանալի է:
ՍԱՅԹԱՔՈ՞ՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ