«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան րոպեներ առաջ ավարտվեց: Այդ մասին armlur.am-ին հայտնեց երթի մասնակից, դիրիժոր Վարդան Հակոբյանը: Նրա խոսքով` բողոքի ակցիան անցել է հիմնականում առանց խոչընդոտների` չհաշված իրավապահների այն հայտարարությունը, թե բողոքի ակցիան չի լինելու: «Արդյունքները ընդհանուր առմամբ լավ են»,- ասաց պրն Հակոբյանը` հավելելով, որ նախաձեռնությունը միայն այս մեկ բողոքի ակցիայով չի բավարարվելու: «Գոհ կլինենք այն ժամանակ, երբ մեր պահանջները բավարարվեն: Բողոքի ակցիաները շարունակական են լինելու»,- եզրափակեց Վարդան Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:00-ին նախաձեռնությունը կազմակերպել էր ավտոերթ, որով պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:
Սոնա Դավթյան