Երկիր. Կոալիցիայի հաջորդ նիստին, հավանական է, ավելի տեսանելի արդյունք լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել կոալիցիայի հերթական հանդիպումը: Թերթի աղբյուրները պնդում են, որ ՕԵԿ-ի` հինգշաբթի օրը տեղափոխված քաղխորհրդի նիստը կրկին անգամ հետաձգվել է հենց այս հանդիպման պատճառով: Թերթը հիշեցնում է, որ կոալիցիայի անցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք չէր բերվել ինչպես ՕԵԿ-ի, այնպես էլ ԲՀԿ-ի մասով: Կոալիցիայի առաջին հանդիպումը գրեթե ձևական և ուսուցողական բնույթ է կրել. սեղանին պահանջ չի դրվել, ընդունող կամ մերժող էլ չի եղել….Երեկվա հանդիպման ժամանակ կողմերը կարծես որոշակի համաձայնության են եկել, բայց ոչ վերջնական: Թերթը նշում է, որ իր մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ` նման հանդիպումներում կոալիցիայի առաջնային քննարկելիք խնդիրներից են նաև մեծամասնական տեղեը իրար մեջ բաժանելու հարցը: Հանրապետականը փորձում է պայմանավորվածություններն այնպես ձեռք բերել և այնպես անել, որ այս ընտրակարգով առաջադրումները վերահսկողությունից դուրս չգան: Շատ հնարավոր է, որ այս շաբաթվա մեջ սա կոալիցիայի միակ հանդիպումը չլինի. մյուս հանդիպման ժամանակ արդյունքն ավելի տեսանելի է լինելու, հավանական է, որ այն կլինի ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո:  




Լրահոս