Կառավարության ծրագիրն ընդունվեց:
Ինչպես արդեն հայտնի է, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ չորս ոչ իշխանական խորհրդարանական ուժերը բոյկոտեցին ծրագիրը: ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի համար սպասելի էր, որ կառավարության ծրագիրը կբոյկոտեն ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը, բայց այդ բոյկոտը որևէ բանի վրա չազդեց. կառավարության ծրագիրն ընդունվեց:
Armlur.am-հարցին` արդյոք չորս ուժերը նորից չեն փորձում միավորել ու ձևավորել մեկ միասնական օրակարգ, Ալեքսանյանն ասաց, որ չորսն էլ շատ լավ հասկանում են` միայնակ ոչնչի չեն կարող հասնել: Թե ինչքանով նրանց միասնությունը կստացվի, ժամանակը ցույց կտա, բայց չի կարծում, որ արմատականորեն կմիավորվեն. «Ինչ-ինչ հարցերի շուրջ կհամախմբվեն, բայց միավորել՝ չեմ կարծում»:
Մեր մյուս հարցին` միգուցե չորսի միավորումը չի լինի, քանի որ ԲՀԿ-ն վերադառնում է իր նախկին դիրքերին, վերջինս պատասխանեց. «Ինչու միայն ԲՀԿ-ն: Կառավարության փոփոխությունը ցույց տվեց, որ այդ չորս ուժերը տարբեր սկզբունքներ ունեն և անգամ տարաձայնություններ կան: