Նախօրեին բաց նամակով էր հանդես եկել նախկին քաղբանտարկյալ Սամվել Աբովյանը` քննադատելով Հայ ազգային կոնգրեսին: Անդրադառնալով այդ փաստին` ՀԱԿ իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «7-ի գործի նախաքննության ավարտից հետո հայտնի դարձավ, որ դադարեցվել է նաեւ Սամվել Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդումն, ու նրա գործը` կարճվել, քանի որ նա ծառայություններ է մատուցել ռեժիմին: Ավելի կոնկրետ. նա ցուցմունքներ էր տվել համաժողովրդական շարժման դեմ: Այդ պահից սկսած` Կոնգրեսը դադարել է նրան համարել քաղբանտարկյալ կամ քաղաքական հալածյալ: Կարծում եմ` սրանով արդեն ամեն ինչ ասված է»:
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ