Մոսկվայի «Սպարտակն» այս շաբաթ պաշտոնապես կհրապարակի թիմի նոր գլխավոր մարզիչի անունը. հաղորդում է Sportbox.ru-ն:
Նոր մարզչի հետ պայմանագրի բոլոր կետերը կհամաձայնեցվեն մինչև այս շաբաթվա վերջ, որից հետո կլինի ակումբի պաշտոնական հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Վալերի Կարպինի պաշտոնանկությունից հետո թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատարն է Դմիտրի Գունկոն: Նոր գլխավոր մարզչի թեկնածուների թվում նշվել են ռումինացիներ Դան Պետրեսկուի, Միրչա Լուչեսկուի, իտալացի Ռոբերտո Դի Մատեոյի անունները: