ՍԵՐՈԲԻՆ ՎԻՐԱՀԱՏԵԼՈՒ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Երեւանի Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը: Վերջինս նշեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակն այս պահին բավարար է. «Իր մոտ հաստ աղիքի քաղցկեղ է: 2010 թվականի սեպտեմբեր ամսին Միացյալ Նահանգներում հաստ աղիքի ուռուցքի համար իրեն վիրահատել են, այսինքն` ուռուցքը հեռացրել են, հետո աղիքը միացրել են իրար, հիմա նորից խնդիր կա: Այսպես ասած` միջին ծանրության վիրահատություն է լինելու, եթե, իհարկե, ուրիշ խնդիրներ չառաջանան»: Բժիշկը նշեց, որ դեռեւս հետազոտում են Տեր-Պողոսյանին, իսկ եթե վիրահատության կարիք լինի, ապա կկատարվի հավանաբար հունվարի 31-ին:




Լրահոս