Տավուշի մարզի 62 համայնքապետարանների շուրջ կեսն ինտերնետ կապ չունի, ինչը մեծապես դժվարացնում է նրանց աշխատանքը, մարզպետարանի, կառավարության եւ այլ հիմնարկների հետ օպերատիվ կապը: Հունվարի 19-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանն ասաց, որ առցանց կապն ապահովելու համար մարզպետարանը համայնքապետարաններին էլեկտրոնային փոստի հասցեներ է տրամադրում, եւ համայնքապետերը պետք է ճշտեն դրանք: Իջեւանի համայնքների միության գործադիր տնօրեն Գառնիկ Ղալումյանը մարզխորհրդի անդամներին տեղեկացրեց, որ համայնքապետարաններին ինտերնետ կապ տրամադրող «Հարմոնիա» կազմակերպության ինտերնետային կապը լավ է գործում միայն Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղում` կապված ռելիեֆի հետ: «Էլ ի՞նչ «Հարմոնիա», եթե միայն Ենոքավանին է սպասարկում»,-արձագանքեց մարզպետ Ղուլարյանը:
ԷԼ Ի՞ՆՉ ՀԱՐՄՈՆԻԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ