«Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը քիչ մնաց, այս տարի փետրվարի 26-ին այն կանցկացվի արդեն 84-րդ անգամ: Բայց նախքան «Օսկար»-ը, տեղի է ունենում մեկ այլ մրցանակաբաշխություն` «Ոսկե գլոբուս», որը կարծես մինի «Օսկար» լինի: Հատուկ հանձնաժողովի, կինոգետների ու արվեստի գործիչների կողմից արդեն ընտրվել են «Օսկար»-ի 24 անվանակարգերի հավակնորդները:
«Լավագույն ֆիլմ» ճանաչվելու համար պայքարում են «Սարսափելի բարձր եւ անսահման մոտ», «Մարտական նժույգ», «Մարդը, որ ամեն ինչ փոխեց», «Ժառանգները», «Կենաց ծառը», «Կեսգիշերը Փարիզում», «Աղախինը», «Ժամանակի պահապանը» եւ «Արտիստը» ֆիլմերը: Հիմնական պայքարը հավանաբար կծավալվի 2-ի` «Ժամանակի պահապանը» 3D ֆիլմի, որը ներկայացված է 11 անվանակարգում, եւ «Արտիստը» ֆիլմի միջեւ: Վերջինս էլ, ի դեպ, ներկայացված է 10 անվանակարգում: «Լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված են Բրեդ Փիթը, Ջորջ Քլունին, Գարի Օլդմանը, Դեմիան Բիշիրը: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Միշել Ուիլյամսը, Մերիլ Սթրիփը, Վիոլա Դեւիսը, Գլեն Քլոուզը եւ Ռունի Մարան:
ՔԻՉ ՄՆԱՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ