Armenian text to speach

ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՑՐՏԱՀԱՐՈՒՄ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի բնակիչներն անհանգստացած են, քանի որ մեկ ամիս առաջ իրենց պատկանող խաղողի այգիները ցրտահարվել են, սակայն նրանց կառավարությունը ոչնչով չի օգնելու: Բաղրամյանի բնակիչ Վարուժան Նիկողոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրեն պատկանող 1 հա խաղողի այգու մեծ մասը ցրտահարվել է. «Հույս ունեի, որ հողի եւ ոռոգման ջրի հարկը գոնե ինչ-որ չափով կզեղչեն, բայց չեն անում: Խաղող չենք ունենալու վաճառքի, դրա համար էլ չենք կարող անհրաժեշտ վճարումները կատարել»: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի հետ, ով ասաց. «Խաղողի մասով մենք ցրտահարություն չենք արձանագրել, որովհետեւ դրա հետեւանքով պատճառված վնասը փոքր է: Արձանագրվել է միայն ծիրանենին, դեղձենին, սալորենին եւ կեռասենին»:

ԿԵՂԾ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ

Հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում համայնքի ղեկավարի` սպասվելիք ընտրություններին առաջադրված թեկնածուների շուրջ կարծես թե իրավիճակ է փոխվում: Երեկ տեղեկություններ էին տարածվել, թե թեկնածուներից Արա Բուդաղյանն ինքնաբացարկի մասին դիմում է ներկայացրել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Արա Բուդաղյանն ասաց, որ ինքը Ղարաբաղում է եւ, առհասարակ, նման բան չկա: Հարցին՝ միգուցե Ղարաբաղից վերադառնա եւ նման որոշում կայացնի, Բուդաղյանն ասաց. «Սպասեք վերադառնամ ու կասեմ, բայց կրկնում եմ՝ ինքնաբացարկ չեմ հայտնել»:

ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Մայիսի 12-ին, ՀՀ ԱՆ «Աբովյան ՔԿՀ»-ում կանանց թունավորման դեպքի շուրջ մի շարք գերատեսչություններ ստուգումներ են իրականացրել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է, ինչ դատախազությունից, ՄԻՊ գրասենյակից, հասարակական դիտորդական կազմակերպություններից, ինչպես նաեւ Արդարադատության նախարարությունից հետաքննություն են իրականացնում: Մեզ հասած տեղեկություններով՝ ՔԿՀ-ում մեկուսացված կանանց թիվը 4-ն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔԿՀ-ի տնօրինությունը կանանց մեկուսացրել է, քանի որ կանայք հաշվի չեն առել իրենց վատ վիճակը եւ չեն հետեւել իրենց սննդակարգին ու ինչ ասես կերել են: Իսկ տնօրինությունը հնարավոր բարդություներից խուսափելու համար նրանց մեկուսացրել է: Դեպքի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն:




Լրահոս