ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀԱԿ-ը կանի ամեն ինչ, որպեսզի ընդդիմությունը չմիավորվի»:

Արշակ Սադոյան armworld.am

Արշակ Սադոյանը թերեւս ինքն իրեն հակասած կլիներ, եթե ընտրարշավում ներգրավվելու նրա ճիգերն արտառոց ու տարօրինակ հայտարարություններով չնշանավորվեին: Եթե նա վերջին ամիսներին հարկ համարեր գոնե օրվա մամուլին ծանոթանալ, ապա հիմնավորապես կպատկերացներ, որ ՀԱԿ-ը թերեւս ոչինչ չի խնայել ընդդիմադիր կուսակցություններին միավորելու համար: Ու որքան էլ իրադարձությունները ներկայում այս առումով հեռանկարային չթվան, միեւնույն է, Կոնգրեսը պատրաստ է, ամենափոքր հնարավորությունը չկորցնելով, դարձյալ այդ ուղղությամբ ջանքեր գործադրել: Այնպես որ, լավ կլինի` Սադոյանն այլ թիրախ ընտրի:




Լրահոս