Տիգրան Սարգսյանի վոյաժների վրա ծախսվել է 68 հազար դոլար․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման վերջին շրջանում սովորություն էր դարձրել արտասահմանյան այցերի մեկնել բացառապես չարտերային չվերթով, որը բավականին թանկ հաճույք է: Տ.Սարգսյանի վերջին չարտերային թռիչքը եղել է այս տարվա մարտի 19-21ը, երբ նա մեկնել էր Բրյուսել: Երկար ժամանակ կառավարությունը գաղտնի էր պահում դրա վերաբերյալ փաստաթղթերը, եւ միայն երեկ «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ նա չարտերային չվերթով Բրյուսել մեկնելու համար ծախսել է մոտ 28 մլն ՀՀ դրամ կամ 68 հազար ԱՄՆ դոլար: Իսկ ամենաուշագրավն այն է, որ նա Բրյուսել էր մեկնել ոչ թե որպես ՀՀ վարչապետ, այլ՝ որպես Հանրապետական կուսակցության փոխնախագահ՝ մասնակցելու ԵԺԿ-ի գագաթաժողովին: Այսինքն՝ արդեն ՀՀԿ-ի միջոցառումներն են անցկացվում բյուջեի հաշվին, քաղաքացիների գրպանից վարչապետի վոյաժների վրա ծախսելով այս անգամ 68 հազար դոլար: Թեեւ նկատենք, որ Տ.Սարգսյանի այս քայլը տեղավորվում է իշխանությունների փիլիսոփայության մեջ, երբ նույնացվում են պետությունն ու կուսակցությունը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:     




Լրահոս