«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««ՀՀ կառավարության առաջիկա նիստում ՀՀ ֆինանսների նախարարությունը առաջարկելու է այս տարվա առաջին կիսամյակով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը համալրել երկրորդ կիսամյակի համար նախատեսված գումարների հաշվին:
Նիստի օրակարգում ներառված որոշման նախագծի հիմնավորումների մեջ նշված է, որ առաջին կիսամյակում հատկացված գումարները արդեն վերջացել են, և անհրաժեշտ է 3.2 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։