Վրաերթի է ենթարկվել դեսպանատան առաջին քարտուղարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։Ինչպես armlur.am –ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.20-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արման Մնացականյանը, վարելով ՎԱԶ 2107 մակնիշի 13 ՏԼ 629 համարանիշի ավտոմեքենան, Հյուսիսային ճառագայթի 16ա շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել Իրանի քաղաքացի, Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանատան ընդհանուր բաժնի առաջին քարտուղար, 41-ամյա Մովսեն Էբհրամինի Մազանանին։ Վրաերթի ենթարկվածն ուսի կոտրվածքով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 




Լրահոս