ՀԺ. Մոնումենտում կկառուցվի Աստվածաշնչյան իրական չափերին համապատասխանող Նոյան տապան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԺ-ն գրում է, որ այսօր Հանրային խորհրդի մշակութային հանձնաժողովը մտադիր է քննարկել Հաղթանակ զբոսայգու բարձունքում գտնվող տարածքում`Արարատ լեռան դիմաց ,Նոյան տապանե կառուցելու հարցը: “Այս մտահղացման հեղինակը “ԱՐՄԱՐԵ” ընկերության նախագահ, “Գեղարվեստի կոմբինատ” ՍՊԸ տնօրեն Մարտուն Հարությունյանն է: Նրա նախաձեռնությանը միացել են մի քանի տասնյակ գրողներ, մտավորականներ: ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, որ նախաձեռնողներից մեկն է, նաև Հանրային խորհրդի անդամ է, երեկ մեր թղթակցին ասել է, որ տապանը կառուցվելու է Աստվածաշնչյան իրական չափերին համապատասխան, ենթադրաբար՝ փայտից: “Պատմամշակութային համալիրի կառուցման իմաստն է համայն աշխարհին ցույց տալ, որ համաշխարհային ջրհեղեղից հետո Հայոց աշխարհի սրտից՝ Արարատ լեռից է սկսվել մարդկության երկրորդ վերածնունդը”,- ասել է Կարեն Աղամյանը:




Լրահոս