ՆԱՏՕ-ում ընդունելություն` ՀՀ ԶՈւ ձեվավորման 20-ամյակի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելությունը դաշինքի կենտրոնակայանում կազմակերպել է ընդունելություն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծման 20-ամյա հոբելյանի առիթով:Ըստ Արտգործնախարարության հաղորդագրության` ընդունելությունը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Եդիգարյանի և առաքելության ռազմական ներկայացուցիչ, փոխգնդապետ Վարդան Հովակիմյանի անունից:Ընդունելությանը ներկա են եղել ՆԱՏՕ-ում հավատարմագրված դաշինքի և գործընկեր պետությունների մշտական ներկայացուցիչներ, դեսպաններ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականներ, ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք :




Լրահոս