Կինը 5.500 դոլար է վերցրել ու անհետացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ոստիկանության ծառայողները Էրեբունու բաժին են հրավիրել 1974 թ. ծնված Նախշուն Հ.-ին: Նա հաղորդում է տվել, որ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, որդուն աշխատանքի տեղավորելու պատրվակով, իր ծանոթ Մայան խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով` իրենից մաս-մաս վերցրել է 5.500 դոլար և անհետացել:

Պարզվել է, որ Մայան 1975 թ. ծնված Մարիամ Մ.-ն է, որը մայիսի 26-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն:

ՀՀ Ոստիկանություն 




Լրահոս