«Տոնուս»-ից տուժածներին հրահանգել են չաղմկել եւ բողոքի ակցիաներ կանցկացնել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած քաղաքացիներին խոստացել են, որ մոտ մեկ ամսից կսկսվեն իրենց բնակարանների կառուցման աշխատանքները:

Բանն այն է, որ «Արցախբանկ»-ի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլեր» եւ «Ավի» ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ  Հրաչ Կապրիելյանը, ով վերջերս է ԱՄՆ-ից ժամանել, բնակիչների հետ հանդիպմանը խոստացել է, որ այս հարցին լուծում  կտրվի: Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ քաղաքացիները կարող են ընտրություն անել՝ կա՛մ բնակարանը, կա՛մ գումարը:

«Ժողովուրդ»-ը քաղաքացիներից տեղեկացավ, որ բանկում այս հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել:  Նրանք մտադիր են շենքը հանել գրավադրումից, ինչի արդյունքում գործը նորից մտնելու է դատարան: Իսկ «Տոնուս»-ից տուժած բնակիչներին հրահանգված է այս ընթացքում չաղմկել եւ բողոքի ակցիաներ չանցկացնել, որպեսզի հարցն արագ լուծվի: Ի դեպ, բնակիչների մոտ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Աշոտ Տոնոյանին հրավիրել են բանկ եւ ներկայացրել ստեղծված պատկերը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս