«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նույնպես կհամալրի խորհրդականների շարքը: Մեր տեղեկություններով, կառավարության այսօրվա նիստում արդեն կհրապարակվի որոշումը, եւ Շահգալդյանը կնշանակվի Հովիկ Աբրահամյանի խորհրդական:
Շահգալդյանը պաշտոնանկ է եղել վերջերս՝ մարզպետի էստաֆետը փոխանցելով բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: