ՕԵԿ պատգամավորների առաջարկը մերժվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կառավարությանը ներկայացրեց ՕԵԿ խմբակցության պատգամավորների` Հեղինե Բիշարյանի, Լևոն Դոխոլյանի  և Հովհաննես Մարգարյանի նախագիծը: Համաձայն դրա` պատգամավորներն առաջարկում են մայիսի 7-ը սահմանել երիտասարդության օր:
ԿԳ նախարարը, սակայն, առաջարկեց մերժել պատգամավորների նախագիծը, քանի որ ԱԺ-ի քննարկմանն է արդեն ներկայացվել օրենսդրական  մի նախագիծ, որով առաջարկվում է  երիտասարդության օր սահմանել մայիսի 16-ը: Օրվա ընտրությունը պայմանավորված  է այն հանգամանքով, որ այն հանդիսանում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը, և դրանով տո­նին հաղորդվում է ազգային երանգ: «Կարծում եմ` պատգամավորները պետք է այս հարցի շուրջ քննարկումներ սկսեն»,- եզրափակեց նախարարը:

Կառավարությունը մերժեց ՕԵԿ պատգամավորների առաջարկը:




Լրահոս