Սրտաճմլիկ բառեր եք ասում. Վարչապետը` ԱՎԾ ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ կառավարության նիստում Ազգային վիճակագրական ծառայության  ղեկավար Ստեփան Մնացականյանի զեկույցի ընթացքում դարձյալ շփոթմունք եղավ:

Ս. Մնացականյանը ներկայացրեց  իրար հաջորդող երկու հարց, որը շփոթեցրեց  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:  Վերջինս այսպես արձագանքեց. «18-րդ հարցն եք ներկայացնո՞ւմ, թե՞ 19-ը: Սրտաճմլիկ բառեր եք ասում»:

Մնացականյանը ի պատասխան ներողություն խնդրեց շփոթմունք առաջացնելու համար, ապա շարունակեց հերթով ներկայացնել  օրակարգի հարցերը:






Լրահոս