ԱՆԲԱՎԱՐԱՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ նիստում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թովմաս Համմարբերգին հարց է ուղղել Թուրքիայում սպանված հայազգի խմբագիր Հրանտ Դինքի գործով դատավարության մասին: Մինչ Փոստանջյանը, նման հարցով Համմարբերգին դիմել էր նաեւ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, եւ անհասկանալի է` ինչու ընդդիմադիր պատգամավորը, մի կողմ թողած, օրինակ, տարեվերջին ՀՔԾ-ի` մարտի 1-ի մասին հրապարակած խայտառակ զեկույցը, ոչ թե այդ թեմայով է դիմում Համմարբերգին, այլ գերադասում է խոսել Դինքի գործով: Եւ սա այն դեպքում, երբ ՀՔԾ զեկույցի մասին իրենց դժգոհությունն էին արտահայտել ոչ միայն Կոնգրեսում, այլեւ դժգոհել էր «Ժառանգության» կողմից փաստահավաք խմբում ներկայացված Սեդա Սաֆարյանը: «Հայաստանի վերաբերյալ նրա զեկույցը հավանաբար հունիսին կլինի: Նույն ՀՔԾ վերաբերյալ զեկույցի մեջ երեւի կլինեն գնահատականներ, իսկ հիմա եթե հարցնեի` անբավարար պատասխան կստանայի»,-ասաց Փոստանջյանը:




Լրահոս