Հունվարի 30-ի` ժամը 08:00-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքերը հիմնականում երթեւեկելի են: Փակ են Սելիմի լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով հանրապետության բոլոր ճանապարհներին կատարվում են ձյունից մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթեւեկել միայն ձմեռային անվադողերով:
Նկատենք, որ վերջին շրջանում Սելիմի լեռնանցքի անանցանելիության մասին հաճախ է խոսվում: Ինչպես երեւում է, ճանապարհաշինարարական ընկերությունը, որը պատկանում է Գեղարքունիքի փոխմարզպետ Արտյուշա Ղուկասյանի եղբորը, ամենեւին չի աշխատում: Նրանք միայն ակտիվորեն շահում են համապատասխան մրցույթները` մոռանալով ճանապարհը սպասարկելու պարտականության մասին: Եւ լավ կլիներ, որ իրավապահ մարմինները, ավտոտրանսպորտային պատահարների վիճակագրությունը ներկայացնելու փոխարեն, զբաղվեին այդ խնդրով: Թե չէ ստացվում է, որ մի տեղական իշխանիկի տեղակալի պատճառով շարունակ շարքային քաղաքացին պիտի վնասներ կրի:
ԻՍԿ Ո՞ՒՐ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ