Հունվարի 30-ին նախագահականում կոալիցիայի ներկայացուցիչների (նախագահ Սերժ Սարգսյան, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյան, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյան և ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյան) հանդիպման ժամանակ վերջնականապես ճշտվել է, թե ինչ սկզբունքով պետք Է բաժանվեն Հայաստանի 41 մեծամասնական ընտրատարածքները: Ըստ պայմանավորվածության` ՀՀԿ-ն պատգամավորության թեկնածուներ կառաջադրի 26 ընտրատարածքներում, ԲՀԿ-ն` 7-ում, ՕԵԿ-ը` 4-ում: Այս ընտրատարածքներում կոալիցիոն գործընկերները միմյանց դեմ թեկնածուներ չեն առաջադրի: Մնացած 4 ընտրատարածքներում ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կպայքարեն պատգամավորական մանդատի համար, և հաղթողը կորոշվի արդար մրցակցության պայմաններում: Այս չորս ընտրատարածքները նրանք են, որտեղ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթել են անկուսակցականներ կամ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր հետագայում են անդամագրվել ԲՀԿ-ին:
Հրապարակ. Նախագահականում կայացած հանդիպմանը կոալիցիան բաժանել է մեծամասնական ընտրատարածքները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ