ՀՀԿ-ում Մարտին Սարգսյանի կադաստրի պետ դառնալու նշանակումն արդեն «թրջել» են»․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած խոսակցություններին, թե պետգույքի եւ կադաստրի ծառայությունները կմիավորվեն, եւ նոր սուպերնախարարության ղեկավար կդառնա Գալուստ Գրիգորիչի որդի Արման Գալուստիչը, այնուհանդերձ, մեր աղբյուրների պնդմամբ, գրեթե հավանական չէ:

Պնդումը եղել է կառավարությանը, սակայն, նույն աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը Սահակյանների դինաստիայի առնչությամբ իրեն թույլ է տվել ասել` մի քիչ շատ չի՞ լինի: Ըստ նույն աղբյուրների, կադաստրի պետ կդառնա ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը, որը ժամանակին Շենգավիթի թաղապետն էր, իսկ հիմա եղբայրն է այդ համայնքի թաղապետը:

Մեզ հետ զրույցում Մարտին Սարգսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց կադաստրի պետ դառնալու հնարավորությունը, սակայն հարկ համարեց հավելել. «Ինձ հետ դեռ ոչ մի նման զրույց չի եղել»: Թեեւ, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում այս նշանակումն արդեն «թրջել» են»:

Առավել մանրամասն այսօրվա համարում

 




Լրահոս