Նախկին ոստիկանապետը Ալիկ Սարգսյանի ասածը հիմարություն է համարում․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ես չեմ հավատում, որ Ալիկ Սարգսյանը կարող էր այդ աստիճանի հիմարություն ասած լինել»,- «Ժամանակին» ասաց նախկին ոստիկանապետ Սուրեն Աբրահամյանը` անդրադառնալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն ասածին, որ եթե ինքը լիներ Յուվեցի Կարոյի փեսայի տեղը, նույնպես կկրակեր:

«Եթե ասել է՝ ուրեմն, չգիտեմ ինչ վիճակում է եղել: Ինչպես կարող է ներքին գործերի նախարարը, ոստիկանապետը իրեն այդ վիճակի մեջ դնի: Դա աբսուրդ է: Խոսակցությունները, թե հրահրել են այդ անձանց կամ ինչ՝ կենցաղային բնույթի են: Մենք վարսավիրանոցում չենք կամ կոլխոզի շուկայում, որ նման գնահատականներ տանք:

Հասարակական հնչեղության դեպքի մասին պաշտոնատար անձը հայտարարություն է անում: Անկախ նրանից, թե իր համակրանքը ում կողմն է, ինքը պետք է ռեալ փաստերի վրա հիմնվի,- ասաց Սուրեն Աբրահամյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս